
Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի ազատագրական պայքարին

Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի ազատագրական պայքարին։ Այս մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանն առաջին անգամ Բաքվում ցուցմունք է տվել։
Մանուկյանը ևս հայտնել է, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ Արցախյան պատերազմներում
Մանուկյանը հայտարարել է նաև, որ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հաստատել էր իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։