Արարատ Միրզոյան, դու ընդհանրապես խոսելու իրավունք չունես. Վարդան Օսկանյան

Հայաստանի իշխանություններն ուզում են Բաքվում պահվող մեր գերիների հարցը ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար. այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Սա բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեզ համար առաջնային պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր։ Վերջին շրջանի փոքր ակտիվությունը, ԱԳՆ հայտարարությունը կամ Ժնևում ԱԳ նախարարի ինչ-որ ակնարկ անելն այս հարցին, բավարար չեն։ Մեկուկես տարի է՝ այդ տղաները Բաքվի բանտում են, և Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել»,-ասաց Օսկանյանը։

Նա ասաց, թե Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդին, ՀՀ արտգործնախարարն իր ելույթում որևէ անդրադարձ չի արել գերիների հարցին։

«Իր 10 րոպեանոց ելույթում մի բառ չկար Արցախի և գերիների վերադարձի մասին։ Դա մեծ հնարավորության կորուստ էր, այդտեղ 56 նախարար էր նստած։ Չէ՞ր կարող հենց այդ դահլիճում արտգործնախարարը հարց տալ այդ մարդկանց։ Դու այդ ատյանում լռել ես ու հիմա եկել ես ԱԺ ամբիոնից հոխորտում ու մարդկանց ես քննադատում, դու ընդհանրապես խոսելու իրավունք չունես։

Կարդացեք նաև

Չունեի՞ր այդ համարձակությունը, թե՞ մտքովդ չէր անցնում, թե՞ քեզ թույլ չէին տալիս։ Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման ներքո ասել է, թե սա մեր ինքնորոշման պայքարն է եղել և օրինական է եղել։ Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում շավ ավելի ազատ են և անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ՝ այս արևի տակ։ Դուք անկախ չեք, համարձակ չեք, վախկոտ եք»,-ասաց Վարդան Օսկանյանը։

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի բանալին, ըստ Օսկանյանի, Հայաստանի իշխանությունների ձեռքին է, Փաշինյանի ձեռքին է․

«Փաշինյանը ոչ թե հիմա պետք է կանգնեցնի բոլոր բանակցություններն Ադրբեջանի հետ, դա վաղուց արած պետք է լիներ»։

Տեսանյութեր

Լրահոս