
Վուչիչն այցելել է խորհրդարանում անկարգությունների ժամանակ տուժած պատգամավորին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիվանդանոցում այցելել է պատգամավոր Յասմինա Օբրադովիչին, ով տուժել էր խորհրդարանում անկարգությունների ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սերբիայի խորհրդարանը սկսեց գարնանային նստաշրջանի իր առաջին նիստը: Պատգամավորները օրակարգ են ընդունել մոտ 50 կետով, որոնցից հիմնականը կրթության մասին օրենքում փոփոխություններն են, որոնք պատճառ են դարձել զանգվածային բողոքի ցույցերի։ Ընդդիմությունը պնդել է, որ օրակարգում միայն բարձրագույն կրթության հարցը լինի։ Ընդդիմադիր պատգամավորները հանել են հակակառավարական պաստառներ, կազմակերպել հրավառություն, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել իշխող կոալիցիայի և անվտանգության ծառայության անդամների հետ։
«Այցել եմ Յասմինա Օբրադովիչին և հավատում եմ նրա ուժերին։ Յասմինան հաղթում է, Սերբիան՝ նույնպես»,- հայտնել է Վուչիչը։
Խորհրդարանի նախագահ Անա Բռնաբիչը ավելի վաղ ասել էր, որ պիրոտեխնիկայի և դահլիճում ծեծկռտուքի պատճառով իշխող Սերբական առաջադիմական կուսակցության անդամ, 64-ամյա Օբրադովիչը կաթված էր ստացել: