«Նիկոլի Սարիկը քիչ էր, հիմա էլ Ռոմանի մարԹ ենք «նվեր» ստացել». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄարԹը, ով դավաճան իշխանությունների ու նրանց կողմից աջակցություն վայելող պրոպագանդիստ Ռոմանի հետ է նստում ու վեր կենում:

ՄարԹ, ում վերջին տեսաձայնագրությունը նվիրված էր ավելի շատ կառապանին, այլ ոչ թե իր մասին էր:

ՄարԹ, ով զինվորական հագուստի հանդեպ հարգանք չունի, որովհետև թույլ ա տալիս հայկական բանակի հագուստն օգտագործվի սեփական քաղաքական նկռտումների համար: ՄարԹ, ում աջակիցների մեծ մասը այնքան անգրագետ են, որ իր հասցեին ձոնվող մի մեկնաբանության մեջ թույլ են տալիս 7-28 սխալ (պարապ էի, նստել հաշվել եմ): Լատինատառ հայերենի մասին էլ չեմ խոսում:

Թե բա մեր h@parduyun, երևի հպարտություն բառն են նկատի ունեցել:

Նիկոլի Սարիկը քիչ էր, հիմա էլ Ռոմանի մարԹ ենք «նվեր» ստացել»:

Տեսանյութեր

Լրահոս