
Ադրբեջանը հակված չէ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը բացվի. Սարգիս Խանդանյան
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ՝ ի թիվս ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, լրագրողներին այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Նույն տրամաբանությամբ Հայաստանի հյուսիսից մինչև հարավ կապուղիները պետք է բացվեն՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Մեր դիրքորոշումն այս հարցում կառուցողական է։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին առաջարկություն է ներկայացրել և այս հարցի վերաբերյալ դրական արձագանք չենք ստացել»,-ասաց Խանդանյանը։
Նա նշեց, թե իր կարծիքով՝ տարածաշրջանում էսկալացիոն վտանգի հիմք չկա։