ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում անցկացվելիք COP17-ի ընթացիկ աշխատանքները

Հյաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: 

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր այն հաջողությամբ անցկացնելու համար: 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրականացվող և ընթացիկ աշխատանքներն՝ ընդգծելով, որ դրանց համակարգումն իրականացվում է ՀՀ կառավարության մակարդակով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր շրջանակներին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է համաժողովի արդյունավետ և ներառական կազմակերպումը և այդ գործում միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ սերտ փոխգործակցության կարևորությունը: 

Աստրիդ Շումեյքերը նշել է.«Մեզ համար շատ կարևոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության առաջամարտիկ առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում: Այսօրվանից մենք մեկ թիմ ենք, պետք է ձեռք ձեռքի տված աշխատենք, որպեսզի COP17-ն իրապես հաջողություն ունենա: Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված, որ այն կլինի հաջողված համաժողով, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող մարդկանց համար հրաշալի հնարավորություն՝ բացահայտելու Հայաստանը և ծանոթանալու ձեր մշակույթին»:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է COP17-ի առանձնահատուկ կարևորությունը՝ հաշվի առնելով, որ այն կլինի Կոնվենցիայի ներքո մշակված Կյունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի առաջին գլոբալ վերանայումը: Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգի, այդ թվում՝ բովանդակային առաջնահերությունների ձևավորման, ներառականության ապահովման, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31