Քրդերի հետ խաղաղության գործընթացը «Մեծ Քուրդիստանի» ստեղծման փուլերից է. Քեմալ Քըլըչդարօղլու
Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է թուրք-քրդական ներկայիս խաղաղության գործընթացին:
Քըլըչդարօղլուի կարծիքով, այդ գործընթացը, ըստ էության, հանդիսանում է Իրաքի, Սիրիայի ու Թուրքիայի տարածքներում «Մեծ Քուրդիստանի» ստեղծման ավելի լայն պլանի իրագործման միայն առաջին փուլը.
«Այդ պլանի առաջին փուլում Թուրքիան որոշակիորեն օգտվելու է Հյուսիսային Իրաքի նավթային ու գազային պաշարներից: Այս փուլում իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության (ԱԶԿ) առաջադրանքը կայանում է «Մեծ Քուրդիստանի» փոխանորդ մայրը:
Այն ստեղծվելու է ոչ միայն սիրիակա ու իրաքյան, այլև՝ թուրքական տարածքներում: Տվյալ պլանը նաև ենթադրում է Իսրայելի հետ դաշինքի հաստատում՝ «Մեծ Քուրդիստանի» ստեղծման նպատակով»: