«Հայկ Մամիջանյանն ու Լևոն Քոչարյանն իրենց ելույթներով կոտրեցին այն կարծրատիպը, թե՝ բա ինչի՞ մանդատները վայր չեն դնում ընդդիմադիր պատգամավորները»

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործունեության կոմիտեի Երևանյան հանդիպումից ուզում եմ առանձնացնել Հայկ Մամիջանյանի ու Լևոն Քոչարյանի արտահայտած մտքերը:

Նախ, նրանք իրենց ելույթներով կոտրեցին այն կարծրատիպը, թե բա ինչի՞ մանդատները վայր չեն դնում ընդդիմադիր պատգամավորները: Ինչո՞ւ, որովհետև այսօր ԵՄ-ի ներկայացուցիչներն ուղիղ ու բաց տեքստով լսեցին ոչ իշխանական կարծիք` Հայստանում տիրող բտնապետկան վիճակի վերաբերյալ ու կարծում եմ, որ շատ լավ հասկանում են, որ իշխանությունն իր լծակներն օգտագործում է մարդկանց դեմ շինծու գործեր կարելու, ու բանտարկելու մասով, որպեսզի լռեցնեն վերջիններիս:

Խոսվեց նաև Ադրբեջանում գտնվող գերիների մասին, ինչից այսօրվա կառավարիչները խուսափում են խոսել: Ավելի ճիշտ թքած ունեն:

Ի դեպ, տիկին Գալյանն ի պատասխան Մամիջանյանի հայտարարեց, թե իշխանության ճյուղերը տարանջատված են Հայաստանում. նա, մեղմ ասած, ստում է և եվրոպացի գործընկերները դա շատ լավ հասկանում են, հաշվի առնելով այն փաստաթղթերը, որոնք վերջին տարիներին եվրոպական կազմակերպություններում հրապարակվում են Հայաստանի «ձեռքբերումների» մասին նույն դատաիրավական համակարգի կամ հենց նույն ժողովրդավարության վերաբերյալ:

Եվս մեկ բան, Սրբուհի Գալյան, վարչապետի աթոռը զբաղեցնողն էր հայտարարում. «ինչի՞ կա տենց դատավոր, որ վարչապետի ասածը չանի»:

Էլ չեմ խոսում Սահմանադրական դատարանի որոշ դատավորների ու ուժային կառույցների բաձրաստիճան իշխանահաճո գործունեության մասին»:

Տեսանյութեր

Լրահոս