Ռուսական С-300 հակահրթիռային համակարգի իրանական համարժեքը կներկայացվի հաջորդ տարի
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական С-300 հակահրթիռային համակարգի իրանական համարժեքը կներկայացվի հաջորդ տարի: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ֆարհադ Ադմիրին:
Վերջինիս խոսքերով՝ արդեն իսկ անցկացվել են С-300-ի իրանական համարժեքի փորձարկումները. «ԱՄՆ-ը խոչընդոտեց Իրանի կողմից С-300-ի գնւմը, դրա համար էլ մենք որոշեցիքն ինքնուրույն ստեղծել այն:
Իրանն այս տարի կներկայացնի նոր բալիստիկ ու թևավոր հրթիռներ: Թևավոր նոր հրթիռն ունենալու է մեծ հեռահարություն՝ համեմատած հայրենական արտադրության նախորդ թևավոր հրթիռների հետ:
Այս տարվա (մեկնարկել է մարտի վերջերին) առաջին վեց ամիսներին կցուցադրվեն նոր ռումբեր, կարտադրվեն նոր սուզանավեր ու հրթիռակիրներ, Իրանի զինված ուժերի տրամադրության տակ կդրվեն նոր ուղղաթիռներ, ինքնաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր»:
2007 թվականի համաձայնագրով Ռուսաստանը պարտավորվել էր Իրանին հատկացնել С-300 համակարգի նվազագույնը 5 համալիր, սակայն հետագայում Ռուսաստանը հրաժարվեց դրանից՝ դա պատճառաբանելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով: