Բաժիններ՝

Քաղաքացին Փաշինյանի բացակայության ժամանակ ձեռնափայտով սպառնացել է նրան․ դատական նիստից առաջ նա հեռացել է կյանքից․ Factor.am

Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստ էր նշանակված, սակայն մեղադրյալը փետրվարի 4-ին մահացել է։ Այս մասին հայտնում է factor.am-ը։

Քաղաքացի Վահան Մանասերյանին մեղադրանք էր ներկայացված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու հոդվածով։ Չնայած գործը կարճվել է՝ Վահան Մանասերյանին մեղսագրվող արարքն ինքնին ուշագրավ և խնդրահարույց է։

Այսպես՝ «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ «Վահան Հայկազի Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով Բագրատ սրբազանի գլխավորած երթին, լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխանելու ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պետական գործունեության կատարման կապակցությամբ, ձեռքին նախապես վերցրած ձեռնափայտի գործադրմամբ՝ այն թափահարելով, նրան տվել է առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին, որպիսի պայմաններում և իրադրությունում եղել է այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ»։

Ըստ դատարանի՝ արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքներով պետք է հաստատվի ոչ միայն սպառնալիքի առկայության փաստը, այլև բացահայտվի սպառնալիքի բովանդակությունը, մասնավորապես` թե հանցանք կատարած անձն ինչպես է իրականացրել տուժողի մոտ տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում ձևավորելու իր հանցավոր մտադրությունը, ինչը հնարավորություն կտա գնահատելու քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի, այն է՝ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայությունը:

Տվյալ իրավիճակում Վահան Մանասերյանը հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ, լրագրողների հետ զրույցում, տեսախցիկների առաջ է ձեռնափայտը բարձրացրել և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցրել՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին։ Թե ինչպես, երբ և որտեղ պետք է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շրջող վարչապետին ձեռնափայտով հարվածեր մեղադրյալը, արդյոք Նիկոլ Փաշինյանի մոտ վախի և տագնապի զգացում առաջացրե՞լ է մեղադրյալի արարքը, պարզ չէ՞, իսկ Դատախազությունը չի մեկնաբանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս