
Մենք դարձյալ կհանդիպենք Մախաչևի հետ. Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը հույս ունի կրկին հանդիպել այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ։
«Կարծում եմ՝ իրատեսական է այդ մենամարտը։ Եթե Իսլամ Մախաչեւը չտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ, մենք դարձյալ կհանդիպենք»,- ասել է Արման Ծառուկյանը։
Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից։