![](/banners/BeFunky-design.jpg)
Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարությանը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-TmZ2Wm40xe6CkKlJ.jpg)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը կժամանի Մոսկվա՝ ներկա գտնվելու մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին փետրվարի 10-ին հայտարարել է Պեկինում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։
«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին հրավիրել է այստեղ՝ Չինաստանում կայանալիք հանդիսություններին, որոնք պլանավորվում են անցկացնել սեպտեմբերի սկզբին՝ այստեղ հակաճապոնական պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի՝ նույնպես 80-ամյակի առթիվ», – ասել է նա: