Սպիտակ տունն ու ԵՄ-ը ողջունել են PKK-ի հայտարարությունը

BBC-ի փոխանցմամբ` Սպիտակ տունը ողջունել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմից Թուրքիայի տարածքը լքելու ժամկետի սահմանումը: Հիշեցնենք, որ PKK-ն հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը սկսելու է մայիսի 5-8-ից և որ դա անելու առանց իր զենքը հանձնելու:

Այս կապակցությամբ Սպիտակ տան տարածած հայտարարությունում նշվել է. «Ինչպես արդեն հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մենք ողջունում ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերի գործադրումը, ինչը 30 տարի շարունակ պատճառել է այդքան ցավ ու վիշտ»:

ԵՄ-ը նույնպես ողջունել է Թուրքիայի տարածքը լքելու մասին PKK-ի հայտարարությունը: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարել է. «Այդ որոշումը հանդիսանում է նոր քայլ` ահաբեկչության դադարեցման և Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար խաղաղության ապահովման համար»:

Տեսանյութեր

Լրահոս