Բաժիններ՝

Վրաստանում ֆերմերները կազմակերպել են ստորագրահավաք` ընդդեմ հողատարածքներն օտարազգիներին վաճառելու

Lenta.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի արևելքում` Կախեթիի շրջանում, ֆերմերները կազմակերպել են ստորագրահավաք` ընդդեմ հողատարածքներն օտարազգիներին վաճառելու: Կազմակերպիչները մտադիր են հավաքել 25.000 ստորագրոթյուն, իսկ հետո դա հանձնել խորհրդարանին:

Ֆերմերների խոսքերով` 2013 թվականի սկզբին նրանք արդեն իսկ բողոք էին ներկայացրել իշխանություններին, սակայն ոչնչի չէին հասել: Նրանք պահանջում են ստուգել ավելի վաղ օտարազգիներին հողատարածքների վաճառքի օրինականությունը, ինչպես նաև մշակել պլան այդ հողատարածքների վերադարձման մասին:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն, մեկնաբանելով ֆերմերների դժգոհությունները, ընդգծել է, որ օրենքով արգելված չէ օտարազգիներին հողատարածք վաճառելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս