![](/banners/BeFunky-design.jpg)
Ես չգիտեմ՝ Հայաստանը ո՞ր երկրներից է զենք ներկրում. Իրանի դեսպան
Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի՝ զենքի ձեռքբերումներին և լոգիստիկ խնդիրներին, մասնավորապես, այն հարցին, որ, ըստ որոշ տեղեկությունների, որոշ երկրներից զենքի մատակարարումների հարցում Իրանն է խնդիր ստեղծել:
Այս հարցադրմանն ի պատասխան՝ Մեհդի Սոբհանին շեշտեց, որ ինքը չգիտի, թե Հայաստանն ինչ երկրներից է զենք ներկրում:
«Ես չգիտեմ՝ Հայաստանը ո՞ր երկրներից է զենք ներկրում: Հնդկաստանի՞ց: Ես չեմ կարող մամուլում հրապարակվող նյութերի հիման վրա պաշտոնական հայտարարություն հնչեցնել: Իսկ Հայաստանը որդեգրել է դիվերսիֆիկացման քաղաքականություն, իսկ մեր և ՀՀ հարաբերություններում ոչ մի բան թղթի վրա չի մնացել»,- հավելեց դեսպանը՝ հորդորելով ռազմական ոլորտի հարցերն ուղղել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում