ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՈՒՄ. ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ
Երեկ ԱՄՆ-ում գարշապետը վերջնականապես խոստովանեց, որ ստի և կեղծիքի հեղափոխության և, բնականաբար, իրեն իշխանության բերող օտար-թշնամական երկրների հատուկ ծառայությունների նպատակը եղել է հայոց հինավուրց ամրոց Արցախի պատերազմով, հազարավոր զոհերով հանձնումը։ Եվ ի՞նչ…
Այո, խիստ քննադատություններ, բայց ոչ մի ընդվզում։
Գոնե այսօր ողջ ընդդիմությունը պետք է համախմբվեր և վռնդեր դավաճաններին։
Հավատացնում եմ, որ բավարար քանակով ժողովուրդ կհավաքվեր։
Փաստորեն, մենք բոլորս հաշտվել ենք ոչ միայն Արցախի, այլև Տավուշի, Ջերմուկի, Գորիսի, մոտ ապագայում` Մեղրիի տարածքների կորստին։
Ի՞նչ եք կարծում վերլուծաբան-ընդդիմադիրներ, այդ կորուստների համար դուք անցյալում և ապագայում, ըստ էության Հայաստանի կործանման համար պատասխանատու չե՞ք լինելու։
Չգիտեմ, բայց անձամբ ինձ համար Արցախի կորուստը ողբերգություն է:
Հաջորդ ողբերգությունները չեմ ուզում տեսնել։