Վրաստանի նախագահը հայտարարել է ԱՄՆ նոր վարչակազմի հետ արժեքների համընկնման մասին

«Վրացական երազանք»-ը շարունակում է խոսել Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առաջիկա վերագործարկման մասին։

Իշխող կուսակցության կողմից Վրաստանի վեցերորդ նախագահ հաստատված Միխեիլ Կավելաշվիլին այսօր հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո «աշխարհում կեղծ-ազատական ​​կարգերի փոփոխություն է սկսվել», հաղորդում է Новости-Грузия-ն։

«Արժեքների և աշխարհայացքների համընկնումն ինձ հիմք է տալիս խորապես հավատալու, որ նոր վարչակազմի օրոք մենք կկարողանանք վերականգնել և կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ», -նշել է Կավելաշվիլին։

Միաժամանակ, ինչպես նշում են լրատվամիջոցները, ոչ Դոնալդ Թրամփը, ոչ նրա վարչակազմը մինչ օրս Վրաստանի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեն արել։

Տեսանյութեր

Լրահոս