Եվրոպական 4 երկիր Թուրքիայի հետ համաձայանգիր է ստորագրել

Թուրքիան, Բուլղարիան, Ավստրիան, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել՝ կանխելու Թուրքիայից անկանոն միգրացիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերոգրյալ երկրները որոշում են կայացրել համատեղ աշխատել և համատեղ պարեկային խմբեր ստեղծել Թուրքիա-Բուլղարիա սահմանին անկանոն միգրացիան կանխելու համար։ Նշվում է, որ սահմանին կտեղակայվի 120 սահմանապահ ոստիկան։

Համաձայնագրի վերաբերյալ Հունգարիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ այդ համաձայանգրի կնքումը շատ կարևոր է Շենգենյան գոտու պաշտպանության համար։

Նաև նշվում է, որ Բուլղարիան կշարունակի պաշտպանել իր սահմանը Թուրքիայի հետ հազարավոր աշխատակիցներով և ժամանակակից տեխնոլոգիաներով, քանի որ այդ սահմանը Եվրամիության (ԵՄ) արտաքին սահմանն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728