Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
Շվեդիայի կենտրոնական Էռեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հինգ մարդ տուժել է, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահներին։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13։00-ից առաջ։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ դպրոցի տարածքից, ինչպես նաև մնալ ներսում։
«Այս պահին սա դիտարկվում է որպես մահափորձ, հրկիզում և զենքով ծանր հանցագործություն»,- հայտնել է ոստիկանությունը։
Մոտակա դպրոցների աշակերտներին հեռացնում են հրաձգության վայրից։
«Վտանգը դեռ չի անցել։ Հանրությունը պետք է շարունակի հեռու մնալ», – հավելել է ոստիկանությունը։