Էս տեքստի ո՞ր հատվածն է ատելություն կամ խտրականություն սերմանում, բա քպ ԲԴԽ թեկնածու Սիրունյանի գրառումները չէիք տեսե՞լ. Նինա Կարապետյանց

Նինա Կարապետյանցը գրում է. «Հատուկ կիսվում եմ օրիգինալ տեքստով, որ անտեղյակ մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ էն տեքստին, որի համար մեղադրանք ա առաջադրվել հեղինակին քիչ ա, մի հատ էլ տարել են դատարան կալանքի։

Էս տեքստի որ հատվածն ա ատելություն կամ խտրականություն սերմանում։

Հարց եմ տալիս

Բա քպ ԲԴԽ թեկնածու Սիրունյանի գրառումները չէի՞ք տեսել։

Բա խտրականություն, ատելության խոսք չե՞ք նկատել, որ բերել հասցրել էիք ԱԺ։

Թե ձերոնքական ա, դրա համար կարելի՞ էր/ներելի՞ էր։

Վերջին մի տարին հետևողականորեն պնդել եմ, որ նիկոլ փաշինյանը վերընտրվելուց հետո գնալու ա դիկտատուրա հաստատելու։

Ներողություն եմ խնդրում, ես սխալվում էի…

նիկոլ փաշինյանը աևդեն հասել ա դիկտատուրայի։

Խնդրում եմ իշխանությունների տարանջատման մասին տխմար  «բացատրություններով/արդարացումներով» էջս չպղտոտեք»…

Չգիտեմ, իմաստ կա միջազգային կառույցներին դիմել, թե …

Բոլոր դեպքերում

Հարգելի Միջազգային հանրություն

հաջորդ անգամ, երբ կծափահարեք նիկոլի արած  «բարեփոխումներին» և առաջընթաց կարձանագրեք, հիշեք, որ խոցելի խմբի(էթնիկ զտման ենթարկված արցախցիների) հասցեին տևական ժամանակ հայհոյանք և ատելության խոսք տարածող մարդուն ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկել, այլ առաջադրել են ԲԴԽ անդամ, իսկ իր տեսակետը հայտնած մարդուն տարել են կալանքի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728