ՔՊ-ն կհավաքի ընդամենը 11% ձայն, եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեն, սա ռեկորդային ցածր է.Gallup
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց քաղաքական զարգացումների, համընդհանուր հայտարարագրման, կուսակցությունների վարկանիշների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ «Հպպպարտ Չիպոլինո» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հունվարի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցին՝ հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանությունը կատարո՞ւմ է բավարար աշխատանք նրանց Հայաստան հետ վերադարձնելու համար, հարցվածների 39%-ը նշել է՝ միանշանակ ոչ: Հարցվածների 17.9%-ը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ: Դժվարանում է պատասխանել 25.5%-ը: Հարցվածների միայն 5.6 տոկոսն է պատասխանել՝ միանշանակ այո, իսկ ավելի շուտ այո՝ 11.9%-ը:
Հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, հարցվածների միայն 11.3 տոկոսն է ՔՊ-ին պատրաստ ձայն տալ, ինչն ըստ Արամ Նավասարդյանի՝ աննախադեպ ցածր ցուցանիշ է 2018-ից արված հարցումների ընթացքում: ՔՊ-ին հաջորդում է ԴՕԿ-ը՝ 6.8%, «Հայաստան» դաշինքը՝ 6.5%, ԲՀԿ-ն՝ 2.4%, «Պատիվ ունեմ» դաշինքը 2.3%, Հանրապետություն կուսակցությունը՝ 1.8%, ԼՀԿ-ն 0.9%-ով, Սրբազան պայքարը՝ 0.5%: Ընտրությունների չի պատրաստվում մասնակցել հարցվածների 27.2 տոկոսը, դժվարանում է պատասխանել 15.4 տոկոսը, հրաժարվում է պատասխանել 10.2 տոկոսը, և ոչ մեկի օգտին չի քվեարկի հարցվածների 13.3 տոկոսը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում