Գազայի հատվածում Իսրայելը ձերբակալել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության լրագրողին

Իսրայելը Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) լրագրողի է ձերբակալել Գազայի հատվածում: Այս պահին նա գտնվում է Իսրայելի տարածքում։ Այս մասին հայտարարել է IRIB-ի ղեկավար Փեյման Ջեբելին։

«Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ լրագրողը գերեվարվել և բանտարկվել է Իսրայելի ռեժիմի կողմից։ Նրա ընտանիքը չէր ցանկանում հանրայնացնել այդ դեպքը․․․ Նա դեռ գերության մեջ է օկուպացված տարածքում, ոչ Գազայում»,- Ջեբելիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

Պաղեստինյան Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադար հաստատելու մասին և հայտարարել են, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի: Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 33 պատանդի՝ Իսրայելի կողմից ավելի քան 1890 բանտարկյալների ազատ արձակման դիմաց:

Տեսանյութեր

Լրահոս