Վրաստանի ԿԸՀ նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան: Օրենսդրական նախաձեռնությունը միակուսակցական խորհրդարան են ներկայացրել «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված պատգամավորները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նույն նախագծի համաձայն՝ իրենց լիազորությունների ժամկետը լրանալուց հետո ինքնապաշտպանական և սպորտային կարճափող հրազեն կրելու իրավունքը կպահպանվի ԿԸՀ այն անդամների համար, որոնք իրենց լիազորությունները շարունակաբար իրականացրել են պաշտոնավարման վերջին 4 տարիների ընթացքում։ Այս հնարավորությունը չի ունենա ԿԸՀ այն անդամը, որի ընտրական օրենսդրության խախտումը հաստատվել է դատարանի վճռով:
Օրենքի նախագծի հեղինակներն ու նախաձեռնողներն են Գիվի Միքանաձեն, Արչիլ Գորդուլաձեն, Ալեքսանդրը Տաբատաձեն, Դավիթ Մատիկաշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին, Թոռնիկե Չեիշվիլին, Ալուդա Ղուդուշաուրին, Թենգիզ Շարմանաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին։