Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը ՔԿ-ից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը Քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է իր Ֆեյսբուքի էջում:
«Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։
Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։
Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։
Աստված պահապան մեր Հայրենիքին…»,- գրել է նա:
Պետրոս Պետրոսյանը զբաղեցնում էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը: