Գյումրիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ կան տուժածներ՝ այդ թվում բուժառուն
Հունվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 15 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Էդգար Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Գարեգին Ա․-ի վարած շտապօօգնության ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով շտապօգնության վարորդն ու նրա ուղևորներ, շտապօգնության կայանի բուժքույր 45-ամյա Էթերի Գ․-ն, շտապօգնության կայանի բժիշկ 63-ամյա Սարգիս Ս․-ն, բուժառու, Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Սուսաննա Բ․-ն և «Mercedes»-ի վարորդ Էգդար Ս․-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։