Սաբալենկան ու Օսական հաղթանակ են տոնել AO-ի երկրորդ շրջանում
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան և Նաոմի Օսական երկրորդ հաղթանակն են տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում: Կանանց մենախաղի երկրորդ շրջանում Արինա Սաբալենկան մրցեց աշխարհի 54-րդ ռակետ Իսպանիայից Ջեսիկա Մանեիրոյի հետ:
1,5 ժամ ձգված մրցախաղում` աշխարհի առաջին ռակետը հաղթեց երկու սեթում` 6:3, 7:5 հաշվով: Ճապոնացի Նաոմի Օսական կանանց երկրորդ շրջանում մոտ երկու ժամ մրցելով չեխ Կարոլինա Մուչովայի հետ` հաղթանակի հասավ երեք սեթերից հետո` 6:1, 1:6, 3:6 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:
Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին:
Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):