Բաժիններ՝

Էս անգամ փողն է ամենամեծ ձայներ հավաքող «թեկնածուն». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Համապատասխան» մարմինները մոնիտորինգ են արել և իշխանություններին զեկուցել, որ այս պահի դրությամբ ոչ մի կուսակցության, ընդհուպ ՀՀԿ-ի վիճակը լավ չէ քաղաքում, և հաղթանակի մեծ շանսեր որևէ կուսակցություն չունի. ՀՀԿ-ի վիճակը հատկապես վատ է Արաբկիր, Շենգավիթ շրջաններում, Կենտրոնում:

Իսկ ԲՀԿ-ի վիճակն ընդհանրապես անմխիթար է Գագիկ Ծառուկյանի՝ քարոզարշավին չմասնակցելու պատճառով. տեղ-տեղ ԲՀԿ-ի վիճակն ավելի վատ է, քան «Ժառանգությանը», ՀԱԿ-ի վիճակն էլ բարվոք չէ:

Լավ, բա ո՞վ է հաղթելու այս ընտրություններում, ո՞ւմ թեկնածուն՝ հարցրինք մեր զրուցակցին: «Փողն է հաղթելու, էս անգամ փողն է ամենամեծ ձայներ հավաքող «թեկնածուն»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս