Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․
«ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ:
Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես ամբողջությամբ ավերվեց Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը:
Մեր կարեկցանքն ու ցավակվություններն ենք հայտնում ԱՄՆ Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին:
Աղոթում ենք, որ աղետը հնարավորինս շուտ կասեցվի»: