ՄԱԿ-ը 2025-ին Թուրքիայի տնտեսության համար 3.1 տոկոսանոց աճ է կանխատեսում
«Միավորված ազգերի կազմակերպությունը» (ՄԱԿ) կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՄԱԿ-ի 2025 թվականի «Համաշխարհային տնտեսական վիճակն ու ակնկալիքները» զեկույցի համաձայն՝ թուրքական պետության տնտեսությունը 2025-ին կաճի 3.1, իսկ 2026-ին՝ 3.6 տոկոսով:
Սահմանվել է նաև սպասվող գնաճի մակարդակը: Ըստ այդմ՝ 2025-ին այն կհասնի 43.9 տոկոսի, իսկ 2026-ին կրկնակի կկրճատվի՝ նվազելով մինչև 21.6 տոկոս:
Նշենք, որ զեկույցում տեղ է գտել նաև 2025-ին համաշխարհային տնտեսության զարգացման մակարդակի վերաբերյալ կանխատեսում, որի համաձայն էլ 2024-ի համեմատ այն չի ենթարկվի փոփոխության՝ պահպանելով 2.8 տոկոսանոց կայուն աճը: