Ձվային աղցանով՝ սենդվիչներ
                                    Բաղադրիչները՝ 4 բաժնի համար
- 3-4 հատ ձու
 - 1 հատ խնձոր
 - 3-4 հատ մարինացված թթու վարունգ (կորնիշոն)
 - 1/2 գլուխ սպիտակ կամ մանուշակագույն սոխ
 - կանաչ սոխ կամ այլ կանաչի՝ ըստ ճաշակի
 - 2 ճ/գ մայոնեզ
 - 2 ճ/գ թթվասեր
 - 1/3 թ/գ կարի
 - աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
 - մի քանի կտոր հաց
 - մի քանի հատ հազարի տերև
 
Պատրաստման եղանակը
Ձվերը եփեք, մաքրեք, ոչ մեծ կտորներով կտրատեք: Փոքր կտորներով կտրատեք նաև կորնիշոններն ու խնձորը: Սոխն ու կանաչին մանր կտրատեք:
Մայոնեզը խառնեք թթվասերի, կարիի, աղացած սև պղպեղի ու աղի հետ: Ավելացրեք կտրտած բաղադրիչներին ու խառնեք:
Հացի կտորները թավայի կամ տոստերի մեջ տաքացրեք, չորացրեք, հետո հովացրեք:
Վերցրեք հացի մի կտորը, վրան տեղադրեք հազարի տերևը, տերևի վրա լցրեք աղցանից մի փոքր մաս: Ծածկեք ևս մեկ հազարի տերևով ու հացի կտորով:
Կրկնեք նույնը հացի մյուս կտորների ու մնացած աղցանի հետ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    