Դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին

Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր ֆույսբուքյան էջում։

«Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն: Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը»-,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031