Բաժիններ՝

Պատմության թանգարանում կվերաբացվի «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես

Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ցուցադրությունը կընդգրկի Կիլիկիայում հայկական պետության գոյության ժամանակահատվածը՝ 11-14-րդ դարերը։

Ցուցադրությունում ներկայացված կլինեն թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ:

Ցուցադրվելիք նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն կտան այցելուներին հետևելու Կիլիկիայի իշխանապետության կայացման և հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի դեկտեմբերի 26-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս