Երևանում մեքենան բախվել է ծառին և հայտնվել տան պարսպի մոտ․ կա տուժած
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչուհի 35-ամյա Կարինե Վ.-ն իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանում՝ Մ. Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 տան մոտ գտնվող ծառին։
Վթարի հետևանքով Կարինե Վ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Porsche»-ն բախվել է այն ծառին, որը տնկել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ավտոմեքենան հայտնվել է տան պարսպի մոտ: