Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press
Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) երեքշաբթի հայտարարել են, որ հակահարձակում են ձեռնարկել Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակի դեմ՝ Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանի մոտ տարածքները հետ գրավելու համար, հաղորդում է Associated Press-ը:
SDF-ը Վաշինգտոնի ամենակարևոր դաշնակիցն է Սիրիայում, քանի որ այն պայքարում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման՝ երկրի արևելքում սփռված քնած բջիջների դեմ:
Այս ամսվա սկզբին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո բախումները սաստկացել են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող խմբավորման և SDF-ի միջև, որը գրավել է առանցքային Մանբիջ քաղաքը և հարակից շրջանները:
Քուրդ կանանց պաշտպանության ուժերի խոսնակ Ռուքեն Ջամալը Associated Press-ին հայտնել է, որ շարունակվող հակահարձակման ընթացքում իրենց գրոհայինները Մանբիջի կենտրոնից յոթ մղոն հեռավորության վրա էին:
«Սիրիան այժմ նոր փուլում է, և երկրի ապագայի շուրջ քննարկումները շարունակվում են»,-ընդգծ է Ջամալը: «Թուրքիան իր հարձակումներով փորձում է մարտերով շեղել մեզ և դուրս մղել Դամասկոսի բանակցություններից»։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը պնդում է, որ երկու կողմերից տասնյակ մարդիկ են սպանվել այն պահից, երբ այս ամսվա սկզբին SDF-ը ձեռնակել է իր հարձակումը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ: