Բաժիններ՝

Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք

Ամստերդամում իսրայելցի երկրպագուների նկատմամբ բռնության գործով ներգրավված հինգ անձինք մեղավոր են ճանաչվել տարբեր մեղադրանքներով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Ամստերդամի շրջանային դատարանը հինգ մարդու դատապարտել է մինչև վեց ամիս ժամկետով ազատազրկման, ինչը շատ ավելի քիչ է, քան դատախազների պահանջը։ Ամբաստանյալներից երեքը դատապարտվել են բռնության ակտերի համար, իսկ մյուս երկուսը մեղավոր են ճանաչվել սոցիալական ցանցերում հայտարարությունների և բռնությանը նպաստող տեղեկատվություն տարածելու համար։

Ամենաերկար պատիժը՝ 6 ամիս, ստացել է մի քանի անձանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ամբաստանյալը։ Դատախազի խոսքով՝ բռնությունը հակասեմականության դրդապատճառով չի եղել, այլ պայմանավորված է եղել Գազայում ստեղծված իրավիճակով։

Ավելի վաղ Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա՝ Եվրոպալիգայի մրցաշարում «Այաքսի» հետ խաղից հետո։ Հարձակումների հետևանքով առնվազն տասը իսրայելցի վիրավորվել է: Բացի այդ, անկարգություններ և բախումներ պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել Ամստերդամի տարբեր հատվածներում, այդ թվում՝ «Ամստերդամ Արենա» մարզադաշտում, որտեղ կայացել է հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս