Լուկաս Սելարայանը կհեռանա Սաուդյան Արաբիայի առաջնությունից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը կարող է կրկին հանդես գալ արգենտինական լիգայում:
Այս մասին գրում են արգենտինական ԶԼՄ-ները: Սելարայանը կարող է հեռանալ Սաուդյան Արաբիայի լիգայից` «Ալ-Ֆատեհ»-ից և միանալ արգենտինական «Բելգրանո»-ին, որտեղ հանդես էր գալիս մինչ արաբական լիգա տեղափոխվելը:
Լուկաս Սելարայանը արաբական լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման` դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: