Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը վերստին հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցելուց

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ն հերթական անգամ մերժել է Վաշինգտոնի առաջարկած պայմանները՝ բանակցություններ սկսելու համար Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ:

Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել Փհենյանի հետ միայն այն բանից հետո, ինչ ԿԺԴՀ-ն կհրաժարվի ռազմական ոլորտում իր միջուկային հավակնություններից: Մասնավորապես, այդ մասին այս ամիս իր ասիական շրջագայության մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Փհենյանը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ նստել բանակցային սեղանի շուրջ, եթե դա կլինի միջուկային զենքին տիրապետող երկու երկրի միջև երկխոսություն և ոչ թե մեկ երկրի կողմից մյուս երկրի վրա ճնշում գործադրելու փորձ, որպեսզի նա հրաժարվի միջուկային զենքից:

ԿԺԴՀ-ն իրեն միջուկային երկիր է հռչակել 2005 թվականին և երեք անգամ (2006, 2009, 2013) իրականացրել է ստորգետնյա միջուկային փորձարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս