Բաժիններ՝

Մոսկվա-Թեհրան համապարփակ ռազմшվարական գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարին

Մոսկվան և Թեհրանը կարող են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել հունվարի երկրորդ կեսին, շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Հուսով եմ, որ այս փաստաթուղթը կստորագրվի դեյ ամսվա (ավարտվում է 2025 թվականի հունվարի 19-ին – Խմբ.) վերջին»,- ասել է դիվանագետը։

Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել են համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը: Լրատվամիջոցները հայտնում էին, որ այն կարող է ստորագրվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն երկու երկրների նախագահները պայմանավորվել են, որ արարողությունը տեղի կունենա Իրանի նախագահի՝ Ռուսաստան առանձին այցի ժամանակ։

Ինչպես հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, համաձայնագիրը թույլ կտա արագացնել տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս