«Ինչո՞ւ եք լռում, հակադարձեք, թե դա միայն մենք պիտի անենք, բա դուք ի՞նչ մեխի գլուխ եք, դուք ևս ամոթ չունե՞ք». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտեմ՝ դու ամոթ չունես, լեզվիդ տակ ոսկոր չկա, ինչ էշություն, տխմարություն ասես անցած յոթ տարիներին ու դրանից առաջ դուրս ես տվել, քո արածը, քո հանձնածը, մեղքերը և դավաճանությունները տարիներ շարունակ գցում ես ուրիշների գրպանը։

Ձեռագիրդ եւ անամոթությունդ սահման չունի։ Ստախոս, թուրքի խամաճիկ սրիկա։ Քեզ ասելիք չունեմ։ Դիմում եմ բոլոր նախկին արտգործնախարարներին, Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Արցախի հարցով հատուկ հանձնակատարին, բոլորին, որ եղել են գործընթացի մասնակից, լավ, դուք ևս ամոթ չունե՞ք, ինչո՞ւ եք լռում, դուք հո գիտեք, որ բանակցվում էր Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ։

Ինչո՞ւ եք լռում, հակադարձեք, թե դա միայն մենք պիտի անենք, բա դուք ի՞նչ մեխի գլուխ եք, դուք ևս ամոթ չունե՞ք, ձեր անցած ճանապարհի, տարիների տքնաջան աշխատանքի վրա է էս չմոն ցեղ շպրտում, 30-ամյա հաղթած մեր ժողովրդի պատմության վրա է ցեղ շպրտում։

Պրոֆեսիոնալ թասիբ, պատվախնդրություն չունե՞ք, մինչեւ ե՞րբ եք լռելու։ Էս ի՞նչ համազգային լռություն է։ Իմացեք, դուք խոսեք-չխոսեք, մենք խոսելու ենք, կետ առ կետ սրիկայի ստերը մերկացնելու ենք։ Չկասկածեք։

Հ.Գ. Իսկ եթե ոչ թե քո զրոյական կետից բանակցեիր, այլ Սերժ Սարգսյանի հաղթող ընթացքը շարունակիր, էսօր Արցախը մերը և անկախ կլիներ, միջազգայնորեն ճանաչված»։

Տեսանյութեր

Լրահոս