![](/banners/BeFunky-design.jpg)
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/dzyun13.jpg)
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Արագածի տարածաշրջանում բուք է։ Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում նույնպես բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: