«Նոա»-ն մեկնել է Սերբիա
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Սերբիա:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն «Նոա»-ն մեկնել է Սերբիա` Կոնֆերենցիաների լիգայի փուլի վերջին տուրի խաղին, որտեղ կմրցի «Բոչկա Տոպոլա»-ի հետ:
Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: