Բաժիններ՝

Ալեքսանդրա Գրիգորյանը լիահույս է` ԱԱ-ի բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբ կլինի

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը լիահույս է` ԱԱ-ի բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբ կլինի:

«2009 թվականից մինչ օրս կանանց ծանրամարտում աշխարհի առաջնությունում մեդալ չէինք ունեցել և ոչ միայն ես էի ուրախ մեդալ նվաճելու համար, այլ բոլորը: Հույս ունեմ, որ սա հաջողությունների միայն սկիզբն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդրա Գրիգորյանը:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանն այս տարի դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն:

Ալեքսանդրա Գրիգորյանը Բահրեյնում կայացած աշխարհի առաջնության պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր:

Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս