Վրաստանի ընդդիմությունը ԵՄ-ին կոչ է արել «ապօրինի ճանաչել ինքնահռչակ Բիձինայի ռեժիմը»
Վրաստանի 4 խոշորագույն ընդդիմադիր կուսակցություն-դաշինքները Եվրամիությանը կոչ են արել «ինքնահռչակ Բիձինայի ռեժիմը ոչ լեգիտիմ» հայտարարել, ասվում է ԵՄ-ին ուղղված քաղաքական ուժերի համատեղ կոչում։
Նամակն ուղղված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։
Դիմումում ասվում է, որ Վրաստանը կանգնած է աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ, որը պահանջում է անհապաղ քայլեր Եվրամիության կողմից։
«Մենք՝ Վրաստանի քաղաքական կուսակցություններն ու դաշինքները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցուցարարների հետ միասին համաձայն ենք, որ ներկայիս ճգնաժամի միակ լուծումը նոր ընտրությունների անցկացումն է բարելավված ընտրական համակարգում՝ քաղաքականապես հավասարակշռված ընտրական վարչակազմով և չեզոք պետական ինստիտուտներով», – ասված է նամակի մեջ։