Բաժիններ՝

Թրամփը Սի Ծինփինին հրավիրել է իր երդմնակալությանը մասնակցելու

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին հրավիրել էր հունվարին անցկացվելիք իր երդմնակալության արարողությանը։

Fox News-ին հինգշաբթի տված հարցազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, որը պաշտոնը ստանձնել է Թրամփի օրոք, հաստատել է, որ հրավերն ուղարկվել է Չինաստանի նախագահին։

«Ճիշտ է, այո, և դա նախագահ Թրամփի բաց երկխոսության օրինակ է այն երկրների առաջնորդների հետ, որոնք ոչ միայն դաշնակիցներ են, այլ նաև մեր հակառակորդներն ու մրցակիցները»,- նշել է նա:

«Մենք դա տեսանք նրա առաջին նախագահական ժամկետում: Դրա համար նա արժանացավ բազմաթիվ քննադատությունների, բայց դա ամբողջ աշխարհում խաղաղության հանգեցրեց։ «Նա պատրաստ է խոսել ցանկացածի հետ և Ամերիկայի շահերը միշտ դնելու է առաջին տեղում»,-հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Հարցին, թե արդյոք Սի Ծինպինը արձագանքել է հրավերին, Լևիթն ասել է, որ «դա դեռ պետք է պարզել»՝ հավելելով, որ երդմնակալությանը օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հրավիրելը «նախադեպ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031