Իրանի զինված ուժերը պատրաստ են նախագահական ընտրությունների անցկացմանը
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը պատրաստ են առաջիկա նախագահական ընտրություններում իրադարձությունների ծավալման ցանկացած սցենարի: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին.
«Մեր զինված ուժերն ունեն նմանատիպ խնդիրներ լուծելու բավականաչափ փորձ: 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո զինված ուժերը ծանոթ են հնարավոր ռիսկերին և գիտեն, թե ինչպես պայքարել դրանց դեմ»:
2009 թվականի նախագահական ընտրություններից հետո Իրանում գրանցվել էին փողոցային բողոքի ակցիաներ, ձերբակալություններ ու անկարգություններ: Իրանն արդեն իսկ հայտարարել է, որ խստացնելու է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների անվտանգության միջոցառումները: