Բաժիններ՝

Իրանում միավորվում են նախագահի պահպանողական թեկնածուները

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի պահպանողական թեկնածուները միավորվում են՝ միասնական թեկնածուին աջակցելու նպատակով: Այս մասին Մազանդարանի համալսարանում հայտնել է Իրանի Գլխավոր տեսչական կազմակերպության ղեկավար, նախագահի թեկնածու Մոսթաֆա Փուրմուհամմադին:

Իրանում նախագահի թեկնածուների ցուցակում ներառված է երկու խումբ: Առաջին խումբը «Եռյակ միությունն» է, որի կազմում են Ղոլամ Ալի Հադդադ Ադելը (Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ), Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը (իրանական ոստիկանության նախկին հրամանատար, ներկայումս Թեհրանի քաղաքապետ) և Ալի Աքբար Վելայաթին (Գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական):

Երկրորդ խմբում են գտնվում Մանուչեհր Մոթաքին (Ահմադինեժադի կառավարության նախկին արտգործնախարար), Մուսթաֆա Փուրմուհամմադին (Գլխավոր տեսչական կազմակերպության ղեկավար), Մոհամեդ Ռեզա Բահոնարը (խորհրդարանի փոխխոսնակ), Յահյա Ալի Իսհակը (Իրանի Առևտրային պալատի ղեկավար), Մոհամեդ Հասան Աբութորաբի Ֆարդան (խորհրդարանի առաջին փոխխոսնակ):

Իրանի 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս