Բաժիններ՝

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հարվածներ են փոխանակել՝ խախտելով հրադադարը

Իսրայելական հարվածներից դեկտեմբերի 2-ին Լիբանանի երկու քաղաքներում՝ Թալուսայում և Հարիսում, զոհվել է առնվազն 9 մարդ, 3 մարդ վիրավորվել է։ Ա մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի շուրջ մեկ տասնյակ թիրախների։

Բացի այդ, դեկտեմբերի 2-ին իսրայելական հարվածներից ևս 2 մարդ զոհվել է Լիբանանի հարավի այլ հատվածներում։ Նրանցից մեկը անվտանգության աշխատակից էր, որը ծառայության մեջ էր գտնվում։

Իսրայելական հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը մեղադրել է Իսրայելին հրադադարը խախտելու մեջ և հրթիռներ արձակել Իսրայելի ռազմական դիրքերից մեկի ուղղությամբ՝ դա անվանելով «պաշտպանական նախազգուշական հարված»։ Իսրայելական կողմում զոհեր և տուժածներ չկան։

Բեյրութի բնակիչները Reuters-ին հայտնել են, որ դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան անօդաչու թռչող սարքեր են թռչել մայրաքաղաքի երկնքում։ Նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ հաստատված հրադադարով Իսրայելին արգելվում է հարձակողական ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում, իսկ Լիբանանը պետք է զինված խմբավորումներին, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ին թույլ չտա հարձակումներ գործել Իսրայելի վրա։ 

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին, որը Լիբանանի անունից բանակցություններ է վարել հրադադարի շուրջ, հայտարարել է, որ Բեյրութը նոյեմբերի 27-ից արձանագրել է Իսրայելի կողմից հրադադարի 54 խախտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս