Քաղաքացուց խնդրելով ձայն էր հավաքում, ասում էր՝ ասեք կանենք՝ սա տղամարդու քայլ չէ.Վարորդը՝ Ավինյանին
Այսօր առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից, ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին համապատասխան հաղորդում է ներկայացրել քաղաքապետարանի ղեկավարությունը:
Ավտոբուսի վարորդներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ ով սկսում է իր իրավունքը պաշտպանել օրենքի շրջանակում, դառնում է հանցագործ, նրան ուզում են հեռացնել աշխատանքից:
«Ոնց հասկանում եմ՝ ես էլ եմ ընկնում էդ ցուցակի մեջ: Ես մեր ընտանիքում միակ աշխատողն եմ, ունեմ 9 անչափահաս երեխա: Էս ցուցակը, որ տեսա, հիմա ես էլ եմ խոսում, որ ինձ էլ հեռացնեն: 9 անչափահաս երեխու համար ես մեր տան միակ աշխատողն եմ: Մեր հարգելի քաղաքապետն աչքերը վիրահատելուց հետո շատ բան լավ է տեսնում, բայց բաներ կա, որ չի տեսնում, «կուրացել է»:
Էն, որ ամեն քաղաքացուց խնդրելով հատիկ-հատիկ ձայն էր հավաքում՝ ասեք, կանենք և այլն, էն վախտ շատ հարգանքով էինք նայում իրան: Բայց հիմիկվա գործողությունները հարգանքի չի բերում, «կնոջ» գործողություններ են, տղամարդու բան չի, այստեղ 1500 վարորդ չի կանգնած, 1500 ընտանիքի ներկայացուցիչ են, մենք ամեն մեկս ունենք մեծ ընտանիքներ, որոնց համար ենք մենք աշխատում: Եթե օրենքից դուրս բան ենք պահանջում, հեռացրեք, հարց չկա, ազատեք, բայց մենք մեր շահերն ենք ուզում պաշտպանել, ինչի՞ եք ուզում արտաժամյա աշխատենք, և չվճարեք, 700 դրամով արտաժամյա կաշխատե՞ք դուք: Ստիպում եք ինձ 17-18 ժամ աշխատեմ և դրա համար չվճարվեմ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում