ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ներառված են մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական, առողջապահական և տեղական ինքնակառավարման ոլորտներին:

Օրակարգային հարցերը ներառում են մի շարք միջազգային վարկային համաձայնագրերի վավերացում, օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում և վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և այլն։

Տեսանյութեր

Լրահոս