Բոլոր օտարերկրացիները պետք է լքեն Արևմտյան Ասիան․ Ծովակալ Իրանի
Նշելով, որ բոլոր օտարերկրացիները պետք է լքեն Արևմտյան Ասիան, ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հավելել է․ «Օտարերկրացիները պետք է այստեղ գան միայն հարգանքով և խոնարհվեն տարածաշրջանի ազգերի առաջ»։
Նա նշել է․ «Չնայած սպառնալիքներին, պատժամիջոցներին և դավադրություններին ու ահաբեկչություններին, որոնք սովորական բնույթ են կրում, Իրանի ռազմածովային նավատորմը հզոր և հեղինակավոր ներկայություն ունի ջրային ուղիներում, ինչը տարակուսանքի տեղիք է տվել գերտերությունների մոտ»:
Նշելով, որ զուգամերձությունը ծովում անհրաժեշտություն է, Շահրամ Իրանին հավելել է․ «Ծովում աշխատելը սովորական երևույթ է։ Զուգամերձությունն առաջացնում է սրտակցություն, ինչն իր հերթին առաջացնում է սիներգիա»։
Ծավակալ Իրանին անդրադարձել է նար տարբեր ոլորտներում ԻԻՀ ՌԾՈՒ գործունեությանը, հավելելով․ «Իրանի ռազմածովային ուժերը շուտով կհամալրվեն «Զագրոս» և «Քուրդիստան» նավերով, նոր լոգիստիկ անօդաչու սարքերով, ուղղահայաց արձակման պաշտպանության հրթիռներով և հեռահար անօդաչու սուզանավերով»։